ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե փոքր-ինչ տխրեցնի, իսկ երեկոյան բարձր տրամադրությունն ապահովված կլինի:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը, հետեւաբար՝ զինվեք համբերությամբ:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտից զբաղված կլինեք հարաբերություններ պարզելով: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատեք ամեն կերպ այսօր երեկոյան լիցքաթափվել: Մոռացեք աշխատանքի ու բոլոր խնդիրների մասին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Չի բացառվում, որ արտասահման գործուղման առաջարկություն ստանաք: Մի մերժեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Այսօր շատ անտրամադիր կլինեք: Առավոտից սկսած՝ զբաղված կլինեք հարաբերություններ կարգավորելով:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: