Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ապրիլի 23-ին կայանալու է թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չորս ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված մրցաշարի երկրորդ եւ վերջին փուլը: Այդ օրը լավագույնին որոշելու համար ռինգում միմյանց դեմ ելնելու են առաջին մրցափուլում հաղթանակ տարած IBF-ի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն եւ Աբներ Մարեսը, իսկ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող վանաձորցի Վախթանգ Դարչինյանը նույն օրը Յոնի Պերեսի հետ կորոշի, թե ո՞ւմ է բաժին հասնելու մրցանակային երրորդ տեղը: