Հունվարի 6-ին, երբ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Սուրբ Ծնունդը, թենիսի լեգենդ, ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին յուրօրինակ նվեր մատուցեց բոլորիս: Այդ օրը նա Թայվանի մայրաքաղաք Տայբեյում կազմակերպված «Rise of the legends-2011» ցուցադրական մրցաշարում 6/2, 6/7,11/13 հաշվով պարտության մատնեց աշխարհի նախկին թիվ 1 ռակետ ռուսաստանցի Մարատ Սաֆինին: Սակայն դա 30-ամյա Սաֆինի եւ «Australian Open»-ի քառակի տիտղոսակիր Աղասու միակ հակամարտությունը չէր տվյալ մրցաշարի շրջանակներում: Աղասին եւ Սաֆինը երկրորդ անգամ հանդիպեցին Թաիլանդի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գաոսյունում ու հաջողությունն այս անգամ էլ մեր հայրենակցի կողմն էր: Նա շահեց նաեւ երկրորդ մենապայքարը, այս անգամ 6/3, 3/6, 8/10 հաշվով: