Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ լինում է, թող ժեշտին լինի

Հունվար 11,2011 00:00

\"\"Հունվարի 3-ին ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն անձնական օգտագործման «Mersedes» մակնիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել: Բնական է, որ հայաստանցի մարզասերները հետաքրքրվում են, թե անցած տարի մարզման ժամանակ ստացած վնասվածքից հետո նոր ապաքինված Նազիկի հետ այս անգամ անցանկալի նոր անակնկալ չի՞ եղել: Երեկ «Առավոտը» հեռախոսազրույց ունեցավ Նազիկի հետ: «Վթարը տեղի ունեցավ Արթիկի ճանապարհին: Ճանապարհը սառցակալած է, եւ մեքենան սահելով բախվեց ինչ-որ պատի: Ես ընտանիքիս անդամների հետ էի: Բարեբախտաբար՝ ոչ ոք չտուժեց: Ինչպես ասում են, ինչ լինում է, թող ժեշտին լինի»: Մեր հարցին, թե ինչքանո՞վ հավատացած լինենք, որ մարզուհին վնասվածք չի ստացել, Նազիկը պատասխանեց. «Այ, հենց հիմա ես ձեզ հետ զրուցում եմ մարզադահլիճից: Մարզվում եմ: Ամեն բան նորմալ է: Այնպես որ, իմ երկրպագուները թող հանգիստ լինեն՝ ողջ եւ առողջ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել