Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ NABUCCO ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ԴՐՎԵԼ

Հունվար 11,2011 00:00

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրում հանրային քննարկումներ են սկսվել Nabucco գազատարի կառուցման նպատակահարմարության շուրջ։ Քննարկումներն ընթանում են այն քաղաքներում, որտեղով պետք է անցնի գազատարը՝ Արդահան, Կարս, Էրզրում, Գյումյուշխանե, Սիվաս, Կիրշեհիր, Կիրիկկալե։ News.am-ի մատուցմամբ, քննարկումների ավարտական փուլը կանցկացվի Անկարայում։ Հիշեցնենք, որ այս նախագծով նախատեսվում է ադրբեջանական եւ միջինասիական գազը հասցնել Եվրոպա:
Ռուսաստանը դեմ է Nabucco-ին եւ իրականացնում է այլընտրանքային «Հարավային հոսք» ծրագիրը, որով թուրքմենական եւ ուզբեկական գազը Եվրոպա կհասցվի Ռուսաստանի տարածքով։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը բազմիցս քննադատել է Nabucco ծրագիրը՝ նշելով, որ այն հեռանկարային չէ, քանի որ պարզ չէ, թե ինչ աղբյուրներից պետք է լցվի գազատարը։ Պատահական չէ, որ գազատարի կառուցման սկիզբն անընդհատ հետաձգվում է։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Nabucco-ն կսկսեն կառուցել 2012 թվականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել