Միացյալ Նահանգների Չիկագոյի նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Դեննի Դեւիսը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսի դեմ շաբաթ օրը կատարված մահափորձից անմիջապես հետո սպառնալից նամակ է ստացել, որում ասվում է՝ «Դեննի Դեւիսը հաջորդն է»: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, էլեկտրոնային այդ նամակը կիրակի օրը հայտնաբերել է Դեւիսի օգնականը: Կոնգրեսականն այդ նամակի մասին արդեն հայտնել է Կապիտոլիումի հատուկ ծառայությանը, որը պատասխանատու է կոնգրեսականների անվտանգության համար: Դեւիսը պատմել է, որ նամակը ստացել է Չիկագոյում հայտնի մի մարդու հասցեից՝ հավելելով, թե վերջինս նման բան արել է նաեւ նախկինում:
Կապիտոլիումի ոստիկանությունը դեռ Գրիֆորդսի մահափորձից հետո դիմել էր կոնգրեսականներին՝ խնդրելով ավելի ուշադիր լինել սեփական անվտանգության հարցերում, սակայն կիրակի օրը Հետախուզության դաշնային բյուրոն հայտարարել է, թե ամերիկացի օրենսդիրների համար որեւէ ակնհայտ սպառնալիք չի տեսնում:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Արիզոնայի Թուսան քաղաքում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հարձակման էր ենթարկվել հանրապետական կոնգրեսական, 40-ամյա Գաբրիել Գիֆորդսը: Նա հրազենային վնասվածք էր ստացել գլխին, կրակոցների արդյունքում զոհվել էր 6, վիրավորվել՝ 11 մարդ: Ներկայացուցիչների պալատի անդամը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Երկուշաբթի օրը տեղի ունեցած մահափորձի գործի շրջանակներում դատարանի առաջ է կանգնել 22-ամյա Ջերեդ Լի Լաֆներին (նկարում): Եթե նրան 5 դրվագներով ներկայացված մեղադրանքը հաստատվի՝ Լաֆները կարող է մահապատժի ենթարկվել: