Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԸ ԽԵՂԴԱՄԱՀ ԿԼԻՆԵՆ, ԵԹԵ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿՎԵՆ

Հունվար 11,2011 00:00

Սոմալիի ծովահենների գերության մեջ հայտնված վրացի 15 նավաստիները հայտարարել են, թե ծովում խեղդամահ կլինեն, եթե իրենց ազատ չարձակեն: Trend-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են նավաստիների հարազատները, որոնք երկուշաբթի օրը Բաթումում բողոքի ակցիա են անցկացրել: Վերջիններս ասել են, թե տեղեկություն ունեն, որ պատանդները պահվում են անտանելի պայմաններում եւ նրանց հետ վերաբերվում են՝ որպես ստրուկների: Նավաստիների հարազատներն ասել են, թե բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ նավի տերը կամ Վրաստանի ԱԳՆ-ն չեն կապվել ծովահեննեերի հետ՝ պատանդներին ազատ արձակելու բանակցություններ վարելու նպատակով:
Հիշեցնենք, որ վրացի նավաստիները գերեվարվել են անցյալ տարվա օգոստոսի 1-ին, նրանց ազատ արձակման համար ծովահենները պահանջել են 1 մլն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել