Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

Հունվար 11,2011 00:00

Սյունիքի մարզում այս տարվա առաջին ձյունը տեղացել է կիրակի՝ հունվարի 9-ին: Մարզի ողջ տարածքում տեղացած ձյունը  դժվարություններ է ստեղծել հատկապես մայրաքաղաք գնացող վարորդների  ու ուղեւորների համար: Ծննդյան տոները hարազատ քաղաքում նշելու եկած սյունեցիներն այս օրերին արդեն մայրաքաղաք են վերադառնում եւ ճանապարհներին անհարմարությունների բախվում:
Մեղրի-Երեւան մայրուղու որոշ ճանապարհահատվածներում առաջացած մերկասառույցը երեկ վտանգավոր ու դժվարանցանելի էր դարձրել երթեւեկությունը: Մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ Մեղրի-Երեւան միջպետական մայրուղին երթեւեկելի է, հսկողություն է իրականացվում: «Առաջին ձյունը միշտ էլ դժվարություններ է ստեղծում, բայց մեր կողմից իրավիճակը հսկվում է, երեկվանից մայրուղու ողջ երկայնքով աշխատել է տեխնիկան, ձյունից մաքրվել է ճանապարհը, մշակվել աղով եւ ավազով: Գորիսում 20 սմ ձյուն է եկել: Դեռեւս ահազանգեր չեն ստացվել ոչ քաղաքային, ոչ էլ գյուղական համայնքներից` ճանապարհների անանցանելիության վերաբերյալ»,- ասում է պարոն Աղաբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել