Նախորդ տարիների համեմատությամբ Ամանորի ծախսերը Տավուշում կրճատվել են: Իջեւան քաղաքում տոնական աշխույժ առեւտուր կատարեցին միայն քաղաքի կենտրոնում գտնվող համեմատաբար մեծ խանութները: Իսկ մարզկենտրոնի ծայրամասերի վաճառակետերում առեւտուրը քիչ էր: Շատերը 2011-ը սեղանի շուրջ դիմավորելու նպատակով բանկերից վարկ էին վերցրել, քիչ չէր «նիսյա» առեւտուրը: Նոյեմբերյան քաղաքի հանրախանութների տերերն էլ հայտնեցին, որ 2011-ի շեմին ավելի քիչ եկամուտ են ունեցել, քան նախորդ տարիներին, այստեղ էլ «նիսյան» շատ էր: Վերջին տարիներին առաջին անգամ Նոյեմբերյանի քաղաքապետարանը տոնական բացօթյա միջոցառում չանցկացրեց, փոքր հանդիսություններ եղան քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում: