Բախում՝ գազատարին
Շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 23 ՍՏ 749 պ/հ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին: Պատահարի հետեւանքով վարորդ՝ Երեւանի բնակիչ, 1976 թ. ծնված Լեւոն Սեւոյանը եւ ուղեւորներ՝ 1980 թ. ծնված Սյուզի Խոսրովյանը, 1984 թ. ծնված Մուշեղ Հարությունյանը եւ Ռազմիկ Գրիգորյանը ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1974 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը բավարար է:
Եվս մեկ վթար տեղի է ունեցել Էջմիածնում՝ «Գազելը» շրջվել է, արդյունքում՝ երկու ուղեւոր ծանր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում:
Գազից թունավորվել են
Շմոլ գազից թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի 3-րդ շենքի թիվ 40 բնակարանի բնակիչներ՝ 1-ամյա Արամ Աթոյանը, 21-ամյա Թամարա եւ Նանա Մանուկյանները: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը բավարար է:
Իսկ հունվարի 9-ին ջրատաքացուցիչից առաջացած գազի արտահոսքից Կոտայքի մարզում թունավորվել եւ մահացել է 18-ամյա Սուսաննա Իվանովան:
Չպարզված հանգամանքներում
Սյունիքի մարզում՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 27 ԼՕ 857 պ/հ եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 08 ԼՕ 009 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2109» ավտոմեքենայի վարորդ՝ 1988 թ. ծնված Ռոման Դրոնանցը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք ու տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: