Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԽՎԵԼ՞ Է, ԹԵ՞……

Հունվար 11,2011 00:00

Երեկ առավոտյան ժ.10.30-ին ոստիկանությունում հաղորդում է տվել Լեռնանիստ գյուղի գյուղապետը, հայտնելով, որ տանը կախված վիճակում հայտնաբերվել է 59-ամյա Աշոտ Գրիգորյանը: Վերջինի վրա եղել են բռնության հետքեր, իսկ տան հատակին՝ արյան:
Ըստ ՀՀ ոստիկանության մեր աղբյուրի, քննչական բաժին տարված Ա. Գրիգորյանի կնոջ՝ 55-ամյա Աիդա Գրիգորյանի մարմնի վրա նույնպես առկա էին բռնության հետքեր:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել