Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՇԱՏ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Հունվար 11,2011 00:00

Ըստ tert.am-ի՝ Եվրամիության վիճակագրական Eurostat ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել Եվրամիության երկրներում գործազրկության մակարդակի մասին: Այդ տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակով առաջին տեղում է Իսպանիան: Այս երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 20,6%–ը գործազուրկ է: Լիտվայում այդ ցուցանիշը կազմում է 18,3%, Լատվիայում՝ 18,2%: Ցուցակի չորրորդ տեղում է հայտնվել Էստոնիան՝ 16,2% ցուցանիշով: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ ամենացածր գործազրկություն ունեցող երկրներն են համարվել Նիդերլանդները (4,4%), Լյուքսեմբուրգը (4,8%) եւ Ավստրիան (5,1%): 2009թ. նոյեմբերի տվյալներով՝ ԵՄ 6 երկրներում գործազրկությունը նվազել է, 18–ում՝ աճել եւ 3–ում անփոփոխ է մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել