Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻՆ ՓՈԽԵՑԻՆ

Հունվար 11,2011 00:00

Այսօր Պետեկամուտների կոմիտեի Գյումրիի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներին կներկայացնեն մայրաքաղաքից նշանակված իրենց նոր պետին՝ Թելման Ասատրյանին: Մեր տեղեկություններով, նա քսան տարի աշխատել է այս համակարգում եւ վերջին շրջանում զբաղեցնում էր Արաբկիր համայնքի հարկային տեսչության պետի պաշտոնը: Նշենք, որ Գյումրիի տարածքային հարկային տեսչության նախկին պետը՝ Ռաֆիկ Մաշադյանը, եւս մայրաքաղաքից էր: Նա Գյումրիում պաշտոնավարեց երկու տարի եւ, տնտեսվարողների կարծիքով, աչքի ընկավ մասնագիտական բարձր հմտություններով ու բարեկիրթ վերաբերմունքով: Ռաֆիկ Մաշադյանը տեղափոխվել է Երեւան, նա այսուհետեւ կզբաղեցնի Քանաքեռ-Զեյթուն համայնքի հարկային տեսչության պետի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել