Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿՊԱՏԺՎԻ՞

Հունվար 11,2011 00:00

Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան եւ Լեհաստանը պնդում են, որ Եվրամիությունը ընդդիմադիրներին հետապնդելու համար Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանի։ Այս մասին հունվարի 10–ին, ըստ tert.am-ի, հայտնել է Եվրամիության Խորհրդում «Ռիա նովոստիի» աղբյուրը։
Բելառուսի նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կայացել էին դեկտեմբերի 19–ին։ Ընդդիմությունը կեղծված համարեց ընտրությունների արդյունքները եւ նույն օրը Մինսկում չարտոնված հանրահավաք կազմակերպեց՝ փորձելով գրոհով վերցնել կառավարական շենքը։ Բողոքի ակցիան ցրվեց, ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ։ Գործակալության զրուցակցի խոսքերով՝ բելառուսական իշխանությունների նկատմամբ, այսպես կոչված, «սահմանափակող միջոցառումներ» կիրառելու դեմ հանդես է գալիս միայն Իտալիան, բայց կան նաեւ երկրներ, որոնք կողմ են արտահայտվում «հավասարակշիռ մոտեցման», ինչպես, օրինակ, Պորտուգալիան եւ Իսպանիան, որպեսզի իզուր չլինեն մինչ այդ ԵՄ–ի եւ Բելառուսի քաղաքական մերձեցման շուրջ ձեռք բերված դրական արդյունքները։ Սպասվում է, որ պատժամիջոցների վերաբերյալ քաղաքական որոշում կկայացվի ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների առաջին պլանային հանդիպման ժամանակ, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել