Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԻՊՐՈՍՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԿԱՐԳԵԼԱՓԱԿԻ

Հունվար 11,2011 00:00

\"\"Նախօրեին Կիպրոսի ղեկավարությունը, առավել քան երբեւէ, կոշտ կերպով հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, մինչեւ Կիպրոսի հարցը չլուծվի, հայտնում է news.am-ը: «Մենք ոչ միայն դեմ ենք Թուրքիայի ԵՄ-ին ինտեգրվելուն, այլեւ կանխելու ենք այդ ուղղությամբ վերջինիս ցանկացած փորձ ու առաջընթաց»,- ասել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն (նկարում):
Այդպիսով արտգործնախարարն արձագանքել է Ահմեդ Դավութօղլուի այն խոսքերին, թե ոչ ոք չպետք է չարաշահի Անկարայի համբերությունը՝ առաջադրելով ԵՄ-ի ու Կիպրոսի միջեւ ընտրություն անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել