Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 11,2011 00:00

\"\"News.am-ը հատվածներ է ներկայացրել Ջեմ Օղուզի (նկարում)՝ Hurriyet Daily News and Economic Review-ում հրապարակված հոդվածից։ 2010 թվականի վերջին օրերին Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) «Ադրբեջան» պաշտոնաթերթը հրապարակել է «ԱՄՆ-ն այլասերում է ազատությունը» վերնագրով մի վերլուծություն, որում խստորեն քննադատվում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը՝ մասնավորապես Հարավային Կովկասի իրավիճակի առումով։ Հոդվածն սկսվում է հետեւյալ բառերով. «Վերջին տասնամյակի իրադարձությունները պարզ կերպով ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը քաղաքական շանտաժի համար  պարբերաբար տեղեկություն է «արտադրում»։ «ԱՄՆ-ին քննադատելու Ադրբեջանի պատճառները շատ են, սակայն ամենակարեւորը դրանց շարքում, անկասկած, ԱՄՆ-ի անտարբերությունն է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման հանդեպ»,- ասված է հոդվածում:
Այս հոդվածի հեղինակը հեգնանքով հարց է տալիս. «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ձեւավորվում է Քըրք Քըրքորյանի գրասենյակո՞ւմ, թե՞ Քիմ Քարդաշյանի ննջասենյակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել