Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՐԿԻՆ ԳՈՂԵՐ ԵՆ ՄՏԵԼ

Հունվար 11,2011 00:00

Տակնուվրա արված փաստաթղթերն այսօր առավոտյան հայտնաբերել է կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով երեկ երեկոյան, ժամը 17:00-ի սահմաններում, փակել էր գրասենյակի դուռը եւ գնացել: «Ամեն ինչ տակնուվրա է արված, դարակներս դարձյալ քրքրված են, ծրարները՝ պատռված: Ակնհայտորեն ինչ-որ բան են փնտրել»,- «Ա1+»-ին ասել է Արտակ Զեյնալյանը: Նրա հավաստմամբ՝ անհայտ անձինք կուսակցություն մուտք են գործել ոչ թե դռնով, այլ պատշգամբով, քանի որ պատշգամբի դուռը նա բաց էր գտել: Եթե նախորդ անգամ՝ դեկտեմբերի 13-ին, գրասենյակ ներխուժած չարագործներին հետաքրքրել էր համակարգչի մոնիտորը եւ եւս մի քանի այլ մանր իրեր, այս անգամ նրանց միայն փաստաթղթերն են հետաքրքրել: «Բացի իմ սենյակի փաստաթղթերի խառնաշփոթից, դարակի խառնաշփոթից, ինչ-որ փաստաթղթեր են քրքրել նաեւ քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի, նաեւ՝ խորհրդակցությունների սենյակում»,- նշել է նա եւ հավելել, որ դեռ որեւէ բացակայող փաստաթուղթ չի գտել, սակայն դեռ կհասցնի բացահայտել, թե որեւէ փաստաթուղթ պակաս է, թե ոչ: Արտակ Զեյնալյանը համոզված է, որ այս ամենն ուղղված է իր հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ իրավապաշտպան գործունեության դեմ. «Բայց ես չեմ դադարեցնելու իմ գործունեությունը, ինչպես աշխատել եմ, նույն ինտենսիվությամբ էլ շարունակելու եմ աշխատել»,- հավաստիացրեց իրավապաշտպանը: Ի դեպ, երեկ կուսակցության գրասենյակ են այցելել ոստիկանության աշխատակիցները, որոնք տեղազննության աշխատանքներ են իրականացրել: Որեւէ մատնահետք դարձյալ չի հայտնաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել