Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հունվար 11,2011 00:00

\"\"Երբ յուրահատուկ մարդիկ հեռանում են կյանքից, չգիտես ինչու, չեն գտնվում յուրահատուկ խոսքեր: Ու եւս մեկ անգամ համոզվում ես թե քո սեփական եւ թե մարդկության անճարության մեջ. չի հաջողվում ասել այն, ինչ ուզում ես, անել այն, ինչ պետք է, հավուր պատշաճի օգնել նրանց, ովքեր դրան արժանի են, փրկել վաղաժամ մահից նրանց, ովքեր չպիտի մահանան, եւ ապրել այնպես, ինչպես իրենք են մեզնից սպասում եւ պահանջում:
Թեեւ թվում է, թե ի՞նչ մի յուրահատուկ բան էր քարոզում Անահիտ Բայանդուրը: Որ խաղաղությունը, ազատությունը, ժողովրդավարությունը ոչ թե գեղեցիկ բառեր են, որոնցով պետք է համեմել ելույթներն ու հոդվածները, այլ այն հիմնարար արժեքնե՞ր, ըստ որոնց պետք է կառուցել կյանքը Կովկասում: Որ վայել չէ 21-րդ դարում ապրել այնպես, ինչպես որ մե՞նք ենք ապրում: Որ պետք չէ համակերպվել այն այլանդակություններին, որոնք կատարվում են մեր շո՞ւրջ: Որ պետք է ինչ-որ բա՞ն անել: Որ չի կարելի հոգնե՞լ: Բայց չէ՞ որ մեզանից շատերն են դա ասում: Բայց մեզանից քչերն են իրենց կյանքը նվիրել դրան լիովին եւ ամբողջությամբ, ինչպես որ դա արել է Անահիտը: Նա էր, որ մեզ հանգիստ չէր տալիս՝ թափ էր տալիս, գաղափարներն էր հղանում, մեզնից էր գաղափարներ պահանջում, նա էր, որ թռնում էր, սլանում էր, քայլում էր, զանգում էր, գրում էր, նա էր, որ անցնում էր ամուր փակված դռներով եւ սահմաններով, խնդրում էր, պահանջում էր, բացատրում էր, համոզում էր, աղաչում էր: Նա թույլ չէր տալիս մեզ հանգիստ ապրել, ինչպես պարզվեց՝ սեփական կյանքի գնով: Կյանք, որը լեցուն էր եւ լիարժեք, քանի որ նա սիրում էր մարդկանց, գիտեր գեղեցիկի, արվեստի, գրականության գինը. այնտեղ նա հնարավորություն ուներ ապրելու անհոգ եւ հաստատ ավելի շատ, քան ապրել է: Անահիտից հետո չի կարելի ապրել այնպես, ինչպես որ մենք դա անում էինք նրա կյանքի օրոք: Պետք է ապրել, ինչպես որ նա’ էր ապրում:
ՆԻՆՈ ՔԱԼԱՆԴԱՐԱՇՎԻԼԻ
ՊԱԱՏԱ ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ
ԳԵՈՐԳԻ ԹԱՐԽԱՆ-ՄՈՈՒՐԱՎԻ
ԻՎԼԻԱՆ ԽԱՅՆԴՐԱՎԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել