Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽԱՆՈՒԹԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ

Հունվար 11,2011 00:00

\"\"

Հունվարի լույս 10-ի առավոտյան, ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրենց մոտ գտնվող պայթուցիկ սարքի գործադրմամբ դիտավորությամբ վնասել են Աբովյան քաղաքի Հատիսի 1/30 հասցեում գործող «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ին պատկանող խանութի ապակյա ցուցափեղկերն ու մուտքի դուռը: Խանութը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչները, փորձագետն ու քրեագետը: Ոստիկանության Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքի դիտավորյալ վնասումը պայթեցման միջոցով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր պահելը): Պայթյունի արդյունքում խանութին հասցվել է գույքային վնաս: Բարեբախտաբար՝ զոհեր եւ վիրավորներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել