«Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի»,- համոզված են Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները: Վերջերս Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» հիմնադրամի կողմից տեղի ունեցավ վերոնշյալ խորագրով մրցանակաբաշխություն: 1-ին տեղը զբաղեցրին Վարդան Ավանեսյանը եւ Արուս Հակոբյանը, 2-րդ տեղը՝ Տաթեւ եւ Մարինե Մադաթյանները, 3-րդ տեղը՝ Գեւորգ Թոսունյանը, եղան նաեւ խրախուսական մրցանակներ: