Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏ ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ

Դեկտեմբեր 25,2010 00:00

\"\"«Երեկ առավոտյան ԵՊՀ մշակույթի կենտրոնը մաքրելիս հավաքարարները կենտրոնի հետնամասում մեծ թվով օգտագործված պահպանակներ ու ներքնազգեստ են գտել։ Չափազանց տհաճ է նման տեսարանի ականատես լինելը, առավել զզվելի՝ այդ ամենը հավաքելը»։ Թե ով է սոցիալական ցանցերից մեկում տեղադրված այս նյութի հեղինակը եւ թե ինչու է ասում, որ իր համար զզվելի է այդ ամենը հավաքելը, հայտնի չէ։ Սակայն ԵՊՀ ուսխորհրդի ակտիվիստների կարծիքով, կան մի շարք բացահայտ փաստեր, որոնք հերքում են այն ամենը, ինչ գրված է նյութում։ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը վստահ է. «Ինչ-որ մեկը որոշել էր շատ ստոր ձեւով վարկաբեկել մեզ, մեր ուսանողությանը։ Այն փաստը, որ ԵՊՀ ՈՒԽ-ն տվյալ ժամանակահատվածում իրենց նշված վայրերում որեւէ անելիք չի ունեցել, արդեն իսկ ապացուցում է նյութի կեղծված լինելը»։ ԵՊՀ որոշ ուսանողներ էլ կարծում են, որ ինչ-որ անձինք արջի ծառայություն են մատուցել ղեկավարությանը՝ այդ կերպ փորձելով իրենց համար հեղինակություն ձեռք բերել։ Այսպես ոմանք որեւէ մեկին ծառայություն մատուցելով, ոմանք էլ ուղղակի թացը խառնելով չորին՝ փորձում են կանգնեցնել մեր հասարակության «մեքենան»՝ չգիտակցելով անգամ, որ հենց իրենց են վնասում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել