Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈՒՃՈՒՐԻԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 25,2010 00:00

Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ օրերս «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակներ հանձնվեցին լրագրողներին: Այդ մրցանակաբաշխությամբ ստեղծագործական միություններն ուղղակի վարկաբեկվեցին, կտրուկ ընկավ նրանց առանց այն էլ երերացող նշաձողը: Միություններից մեկի նախագահը խոստովանեց, որ իր սրտով էլ չի եղել այդ մրցանակաբաշխությունը, նաեւ նշեց, որ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հրաժարվել է միանալ նրանց ակցիային, որը ոչ այլ ինչ էր, քան հաշվեհարդար եւ հայհոյաբանություն՝ մոգոնված երբեմնի լրագրող Լեւոն Անանյանի կողմից: Մեր կարծիքով, ստեղծագործող մարդիկ, արվեստագետները, առավել եւս՝ Գրողների միության ղեկավարողները պետք է վեհ լինեն, բարձր, ոչ թե նեղ անձնական, ճղճիմ մղումներով գործեն: «Կեղանք» անվանակարգն էլ Անանյանը հատուկ էր մտածել, որ այն ասոցացվի զզվելի բառի հետ: Բայց կեղանքն էլ առանձնապես շոյիչ չէ: Օրինակ, Ա. Սուքիասյանի Հոմանիշների բառարանում կեղանքի հոմանիշներն են՝ կեղը, խոցը, վերքը, գոնջությունը, կառիշը..: Վերջինն էլ նշանակում է վերքի վրայի չոր թեփ:

Մրցանակի հեղինակնե՛ր, մի արժեզրկեք մրցանակաբաշխությունների խորհուրդն ու նշանակությունը, չի կարելի այդքան պուճուրիկ լինել:

Հ. Գ. «Կեղանք» մրցանակակիրների հանդեպ առանձնապես համակրանք չունեմ: Ռեպլիկս ի պաշտպանություն որեւէ մեկի չէ, այն ուղղված է անհանդուրժողականության այսօրինակ դրսեւորման դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել