Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԽՆԴԻՐՆԵՐ ՉՍՏԵՂԾԵԼ

Դեկտեմբեր 25,2010 00:00

Ամանորի եւ Ծննդյան տոների նախօրերին Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության պետ Մանյա Ներսիսյանը, հարկային տեսչության մի խումբ աշխատողներ հանդիպել են տարածաշրջանի հարկատուների հետ եւ ներկայացրել այս տարվա նոյեմբերի 11-ին կառավարության ընդունած էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձեւերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի եւ համարի գեներացման կարգերը եւ հարկային հաշիվների ձեւերի գինը սահմանելու մասին որոշումը: Մ. Ներսիսյանը ասել է, որ տարածքային տեսչություն-հարկատուներ համագործակցությունը կարեւոր է: Իսկ հարկատուներին հետաքրքիր էր` էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելիս հաշվետվության մեջ անճշտությունների դեպքում հարկատուներին հնարավորություն կտրվի՞ ուղղել դրանք: Հարկայինի պետը բոլորին վստահեցրեց, որ մինչեւ հիմա Նոյեմբերյանի հարկային տեսչությունը հարկատուների համար խնդիրներ չի առաջացրել եւ էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու դեպքում էլ դրանք չեն ծագի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել