Նոյեմբերյանի քաղաքապետարանի, «Երեւակ» հ/կ-ի, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի եւ CARE International in the Caucasus կազմակերպության միջեւ՝ «Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում աղքատության վերացում եւ վստահության ձեւավորում` կայուն գյուղական զարգացման գործում քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Մտադրությունների հուշագիր» է ստորագրվել: Ծրագրով նախատեսվում է Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացում, հ/կ-ների հզորացում` վերապատրաստումների եւ տեխնիկապես հագեցնելու միջոցով եւ այլն: «Երեւակ» հ/կ գործադիր տնօրեն Սաշա Գիշյանը հայտնեց, որ այդ ծրագրով արդեն 2000 եվրո է տրամադրվել Նոյեմբերյան քաղաքի 30 հեկտար խաղողի այգիները սնուցող առուների նորոգմանը: Նորոգումը արդեն սկսվել է, կավարտվի 2011-ի հունվարին: