Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները դատապարտում են

Դեկտեմբեր 25,2010 00:00

Գիտատեխնոլոգիական ազգային, Հայկական տեխնոլոգիական եւ Էկոլոգիայի անվտանգության միջազգային ակադեմիաների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ երեկ կայացած քննարկման ժամանակ իրենց վրդովմունքը հայտնեցին «ԱԼՄ»-ին, «Ա1+»-ին եւ «ԳԱԼԱ»-ին եթերից զրկելու վերաբերյալ եւ դատապարտեցին ՀՌԱՀ-ի որոշումը: «ԱԼՄ»-ի «մասով» նրանք հայտարարություն տարածեցին, որտեղ կարեւորելով այլընտրանքային հեռուստաընկերության գոյությունը՝ նշել էին. «ԱԼՄ»-ի եթերազրկումը մեր երկրում մեծ հարված է խոսքի ազատությանը, խոչընդոտում է բազմակարծության լիարժեք դրսեւորմանը եւ սահմանափակում քաղաքացիների տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը»: Հայտարարության հեղինակների կարծիքով, ՀՌԱՀ-ը «արջի ծառայություն» է մատուցել ՀՀ իշխանություններին՝ չգիտակցելով, որ իր անարդար եւ կողմնակալ որոշմամբ ավելացնում է ժողովրդի օրեցօր աճող հիասթափությունը եւ նոր արտագաղթի առիթ դառնում:

Գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Վլադիմիր Քոչինյանի կարծիքով, հեռուստաալիքները եթերազրկելուց առաջ պետք է հաշվի առնել նաեւ ժողովրդի կարծիքը, ոչ թե միայն պետությունը ներկայացնող 6 անդամների. «Որոնցից ամեն մեկն ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ։ Հենց մեկն ասում է՝ պրեզիդենտը լավ չի աշխատում, որոշում են՝ փակե՛ք, այդպես ո՞նց կլինի: Դառնում է սովորություն, ով մի քիչ հակառակ է խոսում, այդ ստուդիան փակում են»: Քննարկման մասնակից գիտնականները գտնում էին, որ «ԱԼՄ»-ին զրկելով եթերից՝ վնաս են հասցնում նաեւ պետբյուջեին եւ դուրս մնացած բազմաթիվ աշխատողների ստիպում բռնել արտագաղթի ճամփան. «Ներկայացված հայտի մեջ «ԱԼՄ»-ն 3 տարվա մեջ 600 մլն դրամ ներդրում է փորձում անել, իսկ «Երեւանը»՝ 400 մլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել