Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս չշտապել հղիանալ։ Նրանք ասում են, որ երեխա ունենալու ամենանպաստավոր տարիքը 30-ից հետո է։ Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 4000 կանանց հիվանդությունների պատմությունը եւ եզրակացրել, որ 22-ից հետո կանանց մոտ նվազում են գինեկոլոգիական խնդիրները, որոնք ցածրակետին հասնում են 34 տարեկանում։ Այսինքն՝ 30 տարեկան կնոջ գինեկոլոգիական առողջությունը լավագույնն է։ Ուսումնասիրության արդյունքում հերքվել է այն թեզը, թե երիտասարդ կինը առողջ երեխա ունենալու ավելի մեծ հնարավորություն ունի, քան 30-ամյա կինը։