Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՖԵՆ-ՇՈՒՅՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ

Դեկտեմբեր 24,2010 00:00

Առջեւում Ամանորն է, իսկ ինչպես անել, որ Նոր տարին լի լինի հաջողություններով: Այս հարցի պատասխանը հստակ տալիս է չինական ֆեն-շույ գիտությունը, որը մոտ 3000 տարվա պատմություն ունի: Ֆեն-շույը վաղուց Չինաստանի սահմաններից դուրս է եկել, նրա կենտրոնները բացվել են աշխարհի տարբեր երկրներում: Ամանորին նախապատրաստվելու համար, ըստ ֆեն-շույի, հարկավոր է դրական էներգիայի ճանապարհը բացել դեպի տուն եւ մեր սիրտ` ազատվելով ամեն աղբից, անպետք իրերից, ինչպես նաեւ մտքերից ու զգացմունքներից:
Ֆեն-շույն ասում է, որ ֆիզիկական աղբից սենյակը մաքրելը մաքրագործող ազդեցություն է թողնում նաեւ ձեր անձի վրա: Մաքրություն անելիս պետք է ուշադրություն դարձնել, թե ձեր վրա ինչպես է ազդում այս կամ այն իրը: Եթե բարկացնում, տրամադրություն է գցում, ապա դրանից անհապաղ պետք է ազատվել: Իսկ եթե հանգստացնում, ուրախացնում, ոգեշնչում է, ապա անպայման պետք է պահել: Պետք է բնակարանը ծովային աղի ջրում լվացած խոնավ շորով սրբել, ապա անցնել բնակարանի էներգետիկ մաքրմանը, ինչն էլ անում են տարին գոնե մեկ անգամ մթնշաղին, երբ արեւը մայր է մտնում: Սրա արդյունավետությունն այն է, որ մեզ շրջապատող էներգիաները շատ զգայուն են հնչյունների, բուրմունքների եւ կրակի նկատմամբ: Այս երեք բաղկացուցիչներն ունակ են դուրս հանել անբարենպաստ էներգիան եւ տուն ներքաշել լուսավոր ու դրական էներգիա:
Արարողության համար անհրաժեշտ են մետաղական զանգակ, մոմ եւ անուշահոտ փայտիկ կամ խունկ: Նախ, հնչեցնելով զանգակը, ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ դանդաղ շրջում են տան պարագծով (սկսելով մուտքի դռնից) եւ ասում (բարձր կամ մտովի). «Չար ոգիներ, հեռացե՛ք, բարիներ՝ մնացե՛ք»: Ավարտելուց հետո հարկավոր է մի քանի րոպե տան դուռը կիսաբաց թողնել` չար ոգիներին դուրս թողնելու համար: Իսկ զանգակն էլ թող մնա այդտեղ կախված՝ մինչեւ առավոտ: Նույն գործողությունները կատարում են նաեւ անուշահոտ փայտիկով եւ վերջացնում միջանցքում: Այնուհետեւ մոմով են շրջում նույն ձեւով եւ վերջում այն թողնում, որ մի որոշ ժամանակ վառվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել