Ինչպես երեկ հայտնի է դարձել լրատվամիջոցներին, ռուսական եւ խորհրդային էստրադայի ամենահայտնի երգչուհիներից մեկը` Ալլա Պուգաչովան, ենթարկվել է վիրահատական միջամտության. կատարվել է սրտի վիրահատություն: Վիրահատության անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ հայտնաբերվել է, որ սրտի արյունատար անոթները խցանվել են: Մի քանի տարի առաջ նա արդեն ենթարկվել էր սրտի վիրահատության:
Այս պահին Ալլա Բորիսովնայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վերջին օրերին ռուսական էստրադայի որոշ ներկայացուցիչների առողջական վիճակը վատացել էր: Մի քանի օր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Բորիս Մոիսեեւը ինսուլտ է ստացել: Նրա վիճակը, ըստ բժիշկների, նույնպես բավարար է: