Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրեյն ռինգ. հաղթեց Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի թիմը

Դեկտեմբեր 24,2010 00:00

Օրերս «Հարմոնիա» ռուսական մշակույթի կենտրոնը Երեւանում կազմակերպել  էր Բրեյն ռինգի հայաստանյան առաջնություն:
Խաղ-մրցույթին մասնակցում էին Երեւանի 6 հանրակրթական հաստատությունների բարձր դասարանների երեխաներ, ինչպես նաեւ Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի ուսանողներից կազմավորված 2 թիմ: Խաղ-մրցույթին մասնակցած ՎՊՏՔ-ի թիմերից մեկը՝ «Գուգարքը», գրավել է առաջին տեղը՝ իրավունք ստանալով մասնակցելու մարտին կայանալիք առաջնությանը:
Քոլեջի 17-ամյա ուսանող Արուս Աբովյանն առաջին անգամ էր մասնակցում նման խաղ-մրցույթի: Ասում է, որ խաղն իրեն օգնել է բարդույթներից ազատվել, լինել անկաշկանդ ու վստահ: «Ունեցածս բարդույթները կարողացա հաղթահարել, իրար լսելու կարողություն ձեռք բերեցինք»,- խաղից ստացած դրական տպավորությունների մասին էր պատմում Արուսը: 
ՎՊՏՔ դասախոս Գայանե Արաբաչյանի խոսքերով՝ երեխաների հաղթանակը նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
«Շաբաթական 2-3 անգամ պարապում էինք նրանց հետ, չէին հոգնում, նպատակ ունեին»,- ասում է դասախոսը, որը նաեւ ուսանողների մարզիչն էր:
Խաղին մասնակցած 17-ամյա Լյուբան շատ է կարեւորում նման միջոցառումների կազմակերպումը, քանի  որ, ըստ նրա՝ մարզի երիտասարդները հետաքրքիր զբաղմունք չունեն:
«Նման միջոցառումները խթան են, որ զգանք՝ ուշադրության կենտրոնում ենք»,- եզրափակում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել