Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հատիսը» պայքարից դուրս մնաց

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Մոսկվայում 63:94 հաշվով պարտվեց տեղի «Դինամոյին» եւ դադարեցրեց պայքարը: Թիմերի առաջին՝ երեւանյան հանդիպումը նույնպես ավարտվել էր մոսկվացիների առավելությամբ (62:58): Սա Հայաստանի չեմպիոնի վեցերորդ անընդմեջ ձախողումն էր Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարում:
Մրցակցի դաշտում կրած այս պարտությունն ինչ-որ տեղ օրինաչափ էր, քանի որ առանց այդ էլ պահեստայինների կարճ նստարան ունեցող մեր թիմը մրցավայր մեկնել էր առանց երկու առանցքային խաղացողների՝ Կաելա Չափդելայնի եւ Քուիաննա Չենիի, որոնք Ռուսաստան մուտք գործելու համար վիզայի խնդիրներ են ունեցել: Այնպես որ, «Հատիսի» գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանն այդ պատասխանատու հանդիպմանը խաղադաշտ ընդամենն ութ հոգու մտցնելու հնարավորություն է ունեցել:
Նույն կայքը տեղեկացնում է նաեւ, որ մերոնք Ռուսաստանի ուժեղագույն թիմերից մեկի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը մասնակցել են հիմնականում հինգ հոգով, ինչի պատճառով, հասկանալի է, հաջողության հույսեր փայփայել հնարավոր չէր: Այդուհանդերձ, «Հատիսը» կարողացել է երեք խաղափուլ դիմադրություն ցույց տալ եւ միայն վերջինում են ուժերը տեղի տվել: Այս հանգամանքը հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշել են նաեւ մրցակից թիմի գլխավոր մարզիչն ու խաղացողները, որոնք արժանին են մատուցել «Հատիսի» աղջիկների պայքարի ոգուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել