Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջելո Կասպրշիկին՝ խնդրելով ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստը հետաքննելու համար: Trend-ի մատուցմամբ, խոսքը վերաբերում է դեկտեմբերի 17- ին, ադրբեջանական կողմի ասելով, հայկական կողմից Ադրբեջանի Թարթառի շրջանի Բորսունուլ բնակավայրի ուղղությամբ «Գրադ» կայանքից ռեակտիվ-բեկորային արկեր արձակելու փաստին:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի ասելով, երեկ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը Թբիլիսիից իր դաշտային օգնականներից մեկին գործուղել է՝ արկի անկման վայրում զննություն կատարելու եւ տեղի բնակիչներից գնդակոծման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: