Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՑԻ ԵՐԳԻՉՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՀԱՍՆԵՆ

Դեկտեմբեր 24,2010 00:00

Տավուշի մարզի քաղաքներում Ամանորը կնշվի շուքով: Սահմանամերձ Բերդ քաղաքում տարեմուտի հանդեսներ կլինեն մանկապարտեզներում, դպրոցներում, երաժշտական դպրոցում եւ մարզադպրոցում: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը հայտնեց, որ ամեն տարվա նման տարեմուտի գլխավոր միջոցառումը կլինի դեկտեմբերի 29-ին, որը կավարտվի հրավառությամբ: Տոնական հրավառություն կլինի նաեւ Դիլիջանում: Դեկտեմբերի 30-ին այստեղ մեծ համերգ է լինելու՝ տեղի եւ երեւանցի երգիչների մասնակցությամբ: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ Ամանորի առիթով 600 նվեր են հանձնելու քաղաքի մանկապարտեզների սաներին: Իջեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լուսինե Սուքոյանից տեղեկացանք, որ տեղի կրթամշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ մարզկենտրոնում դեկտեմբերի 25-29-ը տոնական միջոցառումներ են կայանալու: Դեկտեմբերի 29-ին Երեւանից ժամանած երգիչների մասնակցությամբ Իջեւանում համերգ կկայանա, իսկ տարեմուտի գլխավոր հանդեսը կլինի ամսի 30-ին՝ քաղաքի Շատրվանների հրապարակում:
 Նոյեմբերյանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Մելսիդա Վերանյանն ասաց, որ այստեղ կկայանան բազմաթիվ միջոցառումներ, համերգներ, սակայն բացօթյա համերգ տեղի չի ունենա: Բացօթյա համերգ կլինի «հին նոր տարուն»՝ 2011 թվականի հունվարի 13-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել