Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան, շնորհավորում ենք Ամանոր ու Սուրբ Ծնունդ, ցանկանում ենք անձնական ու պետական աննախադեպ հաջողություններ, կայուն խաղաղություն, տնտեսական զարգացման բարեհաջող առաջընթաց:
Շնորհակալ ենք, որ 2010 թվին արձագանքելով 04.06.2010թ. մեր հրապարակած դիմումին, հանձնարարեցիք եւ 09.06.2010թ. Երեւանի քաղաքապետը, իսկ 09.11.2010թ. ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի հետ միասին մեզ ընդունեցին, լսեցին եւ… ոչինչ չարեցին, առայսօր ոչինչ չի փոխվել, չկա առաջընթաց, չկան լուծումներ:
Համոզված ենք, որ սեւեռուն ուշադրությամբ Ձեզ շրջափակող ու ագրեսիվ հետեւողականությամբ մեզ շրջանցող պաշտոնյաների գրելաոճի բացառումը առավել ամբողջական կդարձնի նախագահի նկատմամբ մեր հավատը:
Հուսով ենք, որ հիշատակված հանձնարարականների, ինչպես նաեւ 13.04.07
թ. Ձեր տված բանավոր հավաստիացումների ու 03.08.07թ. Երեւանի քաղաքապետարանին տրված հանձնարարականի արդյունքները իրականություն կդառնան նոր՝ 2011 տարում:
Հարգանքներով՝
Դալմայի հողօգտագործողների կողմից
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՌՈԼԱՆԴ
ՄԻՆԱՍՅԱՆ ԸՆԾԱ