Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ, ՍՏՈՒԳՎԵԼ Է

Դեկտեմբեր 24,2010 00:00

ՀՀ արդարադատության նախարարության հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սասուն Միքայելյանի առողջությանը վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Հայտնվել է, թե իբր դատապարտյալն արդեն երրորդ անգամ ենթարկվել է սրտի վիրահատության: Ապատեղեկատվություն տարածողներն այս կերպ փորձում են դատապարտյալի առողջական վիճակը ներկայացնել խիստ ծանր. այն դեպքում, երբ Ս. Միքայելյանի առողջական վիճակը բավարար է եւ համապատասխանում է բուժման ընթացքին:
Տեղեկացնում ենք, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ստենտավորման է ենթարկվել միայն մեկ անգամ, որից հետո բժիշկների կողմից նշանակվել են հետվիրահատական հետազոտություններ: Վերջին հետազոտությունը դատապարտյալն անցել է դեկտեմբերի 22-ին, իսկ այս հերթական հետազոտությունը քաղաքական որոշ ուժեր եւ լրատվության առանձին միջոցներ ներկայացրել են որպես վիրահատություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել