Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԸ

Դեկտեմբեր 24,2010 00:00

2008-2009թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, իրավիճակի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, 2008թ. ընթացքում 8 քրեակատարողական հիմնարկներում գրանցված այդ բնույթի 73 դեպքի դիմաց 2009թ. ընթացքում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 140 դեպք, որ կատարվել են 9 քրեակատարողական հիմնարկներում:
Փաստորեն՝ այդ բնույթի դեպքերն աճել են 67-ով կամ 91,7%-ով: Ընդ որում՝ իրացման դեպքերն աճել են 59-ով (43-102) կամ շուրջ 1,4 անգամ, իսկ դրանք պահելու դեպքերը՝ 8-ով (30-38) կամ 26,6%-ով: 2009թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության 140 դեպքերը կազմում են ընդամենը նույն ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված այդ բնույթի 1229 դեպքերի 11,3%-ը: Ինչպես եւ 2008թ., այդ առումով անբարենպաստ ու մտահոգիչ է եղել վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ արձանագրվել է 63 դեպք, որից 46-ը՝ իրացում, 17-ը՝ թմրամիջոց պահելու դեպքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել