ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ: Նախատեսվում է լրամշակել եւ հաստատել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաեւ քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը: