Ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Աբովյան փողոցի 13-րդ շենքի թիվ 31 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 84-ամյա Էդուարդ Հարությունյանի դին: