Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՅՍ Է ՈՒԶՈՒՄ

Դեկտեմբեր 24,2010 00:00

Երեւանի Կոնդ թաղմասի 148 տան բնակիչ Անահիտ Չիլոյանը 200 հազար դրամից ավելի էլեկտրաէներգիայի պարտք ունի: Նա արդեն 10 տարուց ավելի է՝ չի կարողանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն ունեցած պարտքը մարել: Ամսվա ընթացքում մի քանի անգամ նրա լույն անջատվում է: Միացվում է այն ժամանակ, երբ 1-2 հազար դրամ է վճարում, բայց մի քանի օրից նորից «ՀԷՑ»-ի տեսուչները հոսանքն անջատում են: Անահիտենց տան միակ աշխատողը դուստրն է, որն օրական ընդամենը 2000 դրամ է վաստակում, իսկ այդքան գումարը հազիվ է բավականացնում 3 անդամ ունեցող ընտանիքին սնունդ գնելու համար: «Վարձերը վճարելու գումար չի մնում: Մեր տանը վառարան է դրված, բայց վառելիք չունենք, որ վառենք՝ տաքանանք: Երբ լույս ենք ունենում, պլիտա եմ մի քիչ միացնում, բայց լույսի պարտքն այնքան է մեծացել, որ ինձ կուլ է տալիս»,- մեզ հետ զրույցում ասում էր տիկին Անահիտը: Հաշվի առնելով այն, որ առջեւում Ամանոր է եւ Սուրբ ծնունդ, այդ տոների կապակցությամբ մարդիկ ավելի բարեսիրտ են դառնում, տիկին Անահիտը հույս ունի, որ իրեն ինչ-որ մեկը կաջակցի եւ իր լույսի պարտքը կմարվի. «Ես լույս եմ խնդրում, որ գոնե Ամանորը մոմով չդիմավորեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել