Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-Ն ԵՎՍ ՍՑԵՆԱՐՆԵՐՈՎ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎԻ»

Դեկտեմբեր 24,2010 00:00

«Առավոտ» օրաթերթի երեկվա համարում տպագրվել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որից մի հատված տեխնիկական պատճառներով դուրս է մնացել: Այն եւս ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
– Դուք կարծում եք, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի՞ գա՝ ՕԵԿ-ի հեռանկարն աչքի առաջ ունենալով:
– Նախ՝ ամեն մի հեռանկար դրսեւորվում է սկզբունքայնության մեջ: Եվ երկրորդ՝ ԲՀԿ-ն ինքնուրույն եւ իր ձեռագիրն ունեցող քաղաքական ուժ է, եւ ԲՀԿ-ն եւս սցենարներով չի առաջնորդվի, ինչպես չառաջնորդվեց ՕԵԿ-ը: ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել իր սեփական համոզմունքով: Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն ինչպիսի որոշում էլ ընդունի, դա լինելու է ոչ թե ինչ-որ սցենարով կամ պատվերով, դա լինելու է իր քաղաքական որոշումը: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուն կամ չգալուն, ապա մի քանի օր առաջ մենք բոլորս լսեցինք պարոն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ իրենք այդպիսի հարց չեն քննարկել, ուստի հիմա հեռուն գնացող եզրահանգումներ կամ ավելորդ ասեկոսեներ տարածելու հիմքեր չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել