Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում մեկնարկել է շախմատի տարեվերջի ավանդական խոշոր փառատոնը, որտեղ գլխավոր («A») խմբում հանդես են գալիս հայաստանցիներ Զավեն Անդրիասյանը եւ Վահե Բաղդասարյանը: Իսկ ահա «C» խմբի մասնակիցների մեջ է Հոլանդիայի դրոշի ներքո հանդես եկող 10-ամյա Աննա-Մայա Ղազարյանը, որը աշխարհի այդ տարիքային խմբի առաջնության մրցանակակիր է:
Ֆրանսիայի Վանդյովր լը Նանսի քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային 7-րդ բաց մրցաշարը: Խաղացված 6 տուրից հետո ուժեղագույնների խմբի մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է կազմակերպիչ երկիրը ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը: