Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբեր 23,2010 00:00

«Armchess.am» կայքը տեղեկացնում է, որ շախմատի Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2011 թվականի հուլիսի 16-27-ը Չինաստանի Նինբո քաղաքում կայանալիք աշխարհի թիմային 8-րդ առաջնությանը: Այդ որոշումը կայացրել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Մրցաշարում հանդես գալու իրավունք ունի 10 թիմ: Նրանք են. Ռուսաստանը (աշխարհի գործող չեմպիոն), Ուկրաինան, Իսրայելը, Հունգարիան (39-րդ համաշխարհային օլիմպիադայի արդյունքներով), Ադրբեջանը (Եվրոպայի առաջնության հաղթող), Ամերիկա, Ասիա, Աֆրիկա աշխարհամասերի չեմպիոն թիմերը, Չինաստանը (կազմակերպիչ երկիր) եւ Հայաստանը: Կայքը հիշեցնում է, որ շախմատի Հայաստանի ազգային հավաքականը,  սկսած 1993 թվականից, մասնակցել է աշխարհի թիմային բոլոր առաջնություններին եւ երեք անգամ (1997-ին՝ Լյուցեռն, 2001-ին՝ Երեւան, 2005-ին՝ Բեերշեվա) բրոնզե մեդալ նվաճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել