Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎԱՅՐԻ ԱՂՋԻԿԸ» ԷԼ ՉԿԱ

Դեկտեմբեր 23,2010 00:00

Երեկ լուր տարածվեց, թե Լոս Անջելեսում մահացել է ճանաչված դերասանուհի Տաթեւիկ Ղափլանյանը, եւ մահվան պատճառը տրոմբն է: Մշակույթի նախարարությունից «Առավոտին» ասացին, որ իրենք համացանցից են տեղեկացել այդ մասին, իսկ Հր. Ղափլանյանի անունը կրող դրամատիկական թատրոնից, ուր զանգել էինք ժամը 18-ի սահմաններում, մի տիկին հայտնեց, որ՝ ոչինչ չգիտեն, վաղը զանգենք: 58-ամյա Տ. Ղափլանյանը վերջերս Հայաստանում էր, իսկ երկու տարի առաջ ժամանել էր՝ «Իմ անուշ տղա» ներկայացման առիթով, որ բեմադրել էր իր տղայի հիշատակին ու նվիրել բոլոր ազատամարտիկներին եւ նրանց մայրերին: Նա, սակայն, հայ արվեստասերի մտապատկերում կմնա խենթ Թերեզի կերպարով՝ «Վայրի աղջիկը» հեռուստաներկայացումից:
«Եթե դու գտնվում ես Սփյուռքում եւ ինչ-որ գործ ես անում այնտեղ, այդ մասին ոչ ոք ոչ մի ինֆորմացիա չունի: 15 տարի է՝ այնտեղ եմ, ներկայացումներ եմ անում ու դա անում եմ իմ դրամատիկցիների հետ: Ինձ հետ խաղացել են Արթուր Ութմազյանը, Գուժ Մանուկյանը, Վովա Մսրյանը, Արմեն Խանդիկյանը, Հրաչյա Հարությունյանը: Ինչո՞ւ են համարում, որ եթե գնացել ենք, ուրեմն դավաճաններ ենք:…Դե, շարեք պատի տակ՝ գնդակահարեք»,- նեղսրտել էր նա «Հայելի» ակումբում: Ու նաեւ փաստել, որ իր հոր հիմնադրած դրամատիկականը կերպը փոխել է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել