Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախազգուշացրել է, որ նախագահական ընտրություններից հետո Կոտ դ՚Իվուարում ստեղծված անկայունությունը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի:
BBC-ի մատուցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե այդ երկրի գործող նախագահ Լորան Գբագբոն ապօրինաբար փորձում է երկրից վտարել խաղաղարար ուժերին եւ հրաժարվում է ճանաչել իր պարտությունը նոյեմբերին կայացած ընտրություններում, որի արդյունքում ՄԱԿ-ն ու Աֆրիկյան միությունը որպես հաղթող է ճանաչել ընդդիմադիր թեկնածու Ալասսան Ուատտարային:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում Պան Գի Մունը հայտարարել է, թե խաղաղարարների 10 հազարանոց ստորաբաժանման ապագան Կոտ դ՚Իվուարում անհանգստություն է առաջացնում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գբագբոյին ենթարկվող զորքերը հակազդում են խաղաղարարների գործողություններին: Նրանցից 800-ը, որոնք պաշտպանում են Ուատտարայի անվտանգությունը, կառավարական ուժերի կողմից արգելափակվել են, եւ արդեն մի քանի օր է, ինչ նրանց մոտ մուտքն ու ելքն արգելված է: Պան Գի Մունը հավաստիացրել է, թե ՄԱԿ-ի առաքելությունը սովահար անելով ենթարկեցնելը անհետեւանք չի մնա ու նաեւ հաստատել է այն տեղեկությունները, թե այդ երկրում խախտվել է զենքի մատակարարման էմբարգոն, իսկ կառավարական ուժերում սկսել են ներգրավվել Լիբերիայի նախկին գրոհայիններ ու վարձկաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել