Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՏՀԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ

Դեկտեմբեր 23,2010 00:00

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Տնտեսական համագործակցության կազմակերպությանը (ՏՀԿ) կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ լուծմանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդ կոչը հնչեցրել է Ստամբուլում, ՏՀԿ ԱԳ նախարարների գագաթաժողովի ժամանակ՝ շեշտելով այդ կազմակերպության շրջանակներում համագործակցության կարեւորությունը: Մամեդյարովը նաեւ հայտարարել է, թե «նկատի ունենալով, որ տրանսպորտային հաղորդակցությունը ՏՀԿ շրջանակներում համագործակցության արարիչ հիմնական տարրերից մեկն է եւ անհրաժեշտ պայման է տարածաշրջանային առեւտրի զարգացման համար, մենք կարեւոր ենք համարում ՏՀԿ անդամ երկրների ավելի մեծ ջանքերի գործադրումը Բաքու-Թբիլիսի-Կարս եւ Կազվին-Ռեշատ-Աստարա տարածաշրջանային հիմնական երկաթգծերի շինարարության ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել բոլորի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել