Ծննդյան տոներից օրեր առաջ տասնյակ հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի օդանավակայաններում դեռ շարունակում են սպասել իրենց թռիչքներին, որոնք հետաձգվել են Եվրոպայում ձյան չդադարող տեղումների պատճառով: Վատ եղանակի պատճառով հետաձգվել են մի քանի հարյուր չվերթներ: Իրավիճակը հատկապես բարդ է Մեծ Բրիտանիայի «Հիթրոու» օդակայանում, որն ի վիճակի չէ ապահովել ո՛չ թռիչքների, ո՛չ էլ վայրէջքների համար անհրաժեշտ պայմանները: Եվրոպական հանձնաժողովը քննադատության է ենթարկել ստեղծված կացությունը, բայց օդակայանների ներկայացուցիչները հայտարարել են, թե անում են ամեն ինչ՝ իրավիճակը բնական հուն վերադարձնելու համար: