Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆԸ

Դեկտեմբեր 23,2010 00:00

Հայաստանի կրթության համակարգում անցկացվող բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությունն է: Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», երեկ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի եւ որակի բարձրացման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ: Նախարարի կարծիքով, դաստիարակության խնդիրը Հայաստանում ներառում է երկու բաղադրիչ՝ ռազմաքաղաքական դաստիարակությունը եւ քաղաքացու դաստիարակությունը, այսինքն՝ մարդու, ով գիտի իր իրավունքները, սակայն ընդսմին գիտակցում է իր պատասխանատվությունն ու պարտավորությունները: Նշելով բանակի կարեւորությունն առկա աշխարհաքաղաքական իրողություններում, Աշոտյանը միեւնույն ժամանակ ընդգծել է բանակ-հասարակություն եւ, մասնավորապես, դպրոցի հետ կապի ամրապնդման հետագա անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել