ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ալլա Սերոբյանի «Օճառիկի պայմանը» հեքիաթը: Մի քանի տասնյակի հասնող հեքիաթներից սա հեղինակի առաջին տպագրված հեքիաթն է, առաջիկայում մեկ գրքով լույս կտեսնեն եւս մի քանի հեքիաթներ: «Օճառիկի պայմանը» ուսուցողադաստիարակչական բնույթի հեքիաթ է. այն փոքրիկներին կոչ է անում հետեւել հիգիենայի կանոններին՝ մտերմանալ օճառիկի հետ: Միեւնույն ժամանակ՝ հեքիաթը փոքրիկների մեջ սերմանում է ընկերոջ նկատմամբ պատասխանատվության զգացում եւ բարություն: Երեխաները հնարավորություն ունեն գրքում գունավորելու հեքիաթի հերոսներին: «Օճառիկի պայմանը» հեքիաթը նախատեսված է նախադպրոցական եւ դպրոցական ցածր տարիքի երեխաների համար: