«Առավոտի» տեղեկություններով, «Օջախ» ռեստորանային համալիրում արդարադատության նախարարության աշխատակիցները նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ կնշեն Ամանորը:
Մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ, արդարադատության նախարարը երկու նոր խորհրդականներ ունի. Վիկա Օհանյանը, որը նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբոր կինն է, եւ Նորա Սարգսյանը:
Գեւորգ Դանիելյանի խորհրդականներից մեկը՝ Հեղինե Մանուկյանը նույնպես ազատվել է աշխատանքից: