Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄԵՐ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻՆ ԴԵՄ

Դեկտեմբեր 23,2010 00:00

Երեւանում բացվող դելֆինարիայի առիթով ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Կիեւում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Այդ օրը նախատեսվում է Երեւանի դելֆինարիայի բացումը:
Այս մասին հայտնում է Էկոլոգիական հասարակական դաշինքը: Ըստ դաշինքի, Կիեւի էկոլոգների նամակում նշված է, որ այդ կերպ նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների: «Էկոլուրի» տեղեկացմամբ՝ իրենց հերթին էլ հայ ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել նույնպես դեկտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիայի հարեւանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել