«Առավոտի» 15.12.2010թ. համարում «Պատճառը աղքատությունն է» վերնագրով հրապարակում էինք տպագրել, որի հեղինակը Անժելա Շահումյանն էր: Հրապարակումը մասնավորապես վերաբերում էր Էրեբունի համայնքում գործող բարեգործական ճաշարանին: Նյութը տպագրվելուց հետո մեր խմբագրություն էին ահազանգել «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի «Խաբարբզիկ» հանդեսից՝ հայտնելով, որ այդ նյութը օգոստոս ամսին իրենց մոտ արդեն տպագրված է եղել: Համարում ենք, որ տեղի ունեցածը նշյալ հեղինակի կողմից ժուռնալիստիկայի էթիկայի կոպիտ խախտում է: